Տպել
Դավիթ Հրանտի Դանիելյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
02.09.1992
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1992թ. սեպտեմբերի 2-ին Կապանում:

2010-2012թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2015թ. ավարտել է Երեւանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան: 2022թ.՝ Երեւանի գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրան:

2017- 2018թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործություն մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Կապանի պատասխանատու: 2019- 2020թթ.՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգնական: 2021թ. հունվար-հունիս՝ ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնական:

2017 թվականից ՀՀ նկարիչների միության անդամ է: 2018 թվականից՝ Ֆրանսիայի Մոնդիալ արվեստի ակադեմիայի անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ: