Տպել
Հռիփսիմե Աշոտի Գրիգորյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
18.09.1988
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1988թ. սեպտեմբերի 18-ին Երեւանում:

2009թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Միջազգայնագետ: 2011թ.՝ Կենտրոնական եվրոպական համալսարանի (Բուդապեշտ) քաղաքագիտության ֆակուլտետը: Քաղաքագիտության մագիստրոս:

Մասնակցել է «Ֆեդերալիզմ, ապակենտրոնացում եւ հակամարտության կարգավորում» (2010թ., Ֆրիբուրգի համալսարան, Շվեյցարիա) եւ «Ժողովրդավարացման մարտահրավերներ» (2012թ., Երիտասարդ լիբերալների միջազգային ֆեդերացիա, Շվեդիա) դասընթացներին:

2009թ. եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի բաժնի օգնական: 2012թ.՝ Քեմբրիջի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի հետազոտողի օգնական: 2012-2017թթ.՝ Գոտենբուրգի համալսարանի «Ժողովրդավարության տեսակներ» ծրագրի հետազոտող: 2013թ.՝ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» ՀԿ կրթության մասնագետ: 2013, 2015, 2017թթ.՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի լրատվության մասնագետի ավագ օգնական: 2014թ.՝ «STDev ցանցի եւ հավելվածների զարգացման կազմակերպության» գործարար զարգացման կառավարիչ: 2014-2015թթ.՝ «Գրիգ թրեվլ» ՍՊԸ համահիմնադիր-տնօրեն: 2016-2018թթ.՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերի համակարգող, մարկետինգի եւ խթանման վարչության խորհրդական: 11.06.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ:

2008թ.՝ «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամ, 2011 թվականից՝ «Հիմա» ՀԿ անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է։