National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Լիլիթ Սասունի Ստեփանյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
24.03.1981
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ
Ծնվել է 1981թ. մարտի 24-ին Հրազդանում:

2002թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2004թ.՝ նույն ֆակուլտետի քաղաքագիտություն բաժնի մագիստրատուրան: Քաղաքագիտության մագիստրոս: 2011-2015թթ. եղել է նույն ֆակուլտետի հայցորդ: Քաղաքական գիտությունների թեկնածու:

Մասնակցել է «Եվրոպական իրավունք» (2016թ., Օութսենհաուզեն համալսարան, Գերմանիա) դասընթացին, «Սիվիտաս-Հայաստան», «Ապագան քոնն է», «Մարդը կարիքի մեջ է» «Հույսի կամուրջ», «Կրթություն առանց սահմանների» հկ-ների եւ UNDP, USAID կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների իրականացրած ծրագրերին:

2002-2003թթ. եղել է Հրազդանի քաղաքապետարանի կադաստրի բաժնի մասնագետ: 2007-2010թթ.՝ ԿԳ նախարարության կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) Կոտայքի մասնաճյուղի պատմության եւ հասարակագիտության մասնագետ: 2013-2014թթ.՝ Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ: 2010-2017թթ.՝ ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղի գլխավոր մասնագետ: 2017-2018թթ.՝ ԱԺ պատգամավորի օգնական, «ՀԱՊԿ եւ Եվրազես» համալսարանի դասախոս: 2017թ. հոկտեմբեր-2018թ. հուլիս՝ ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղի տնօրեն: 10.07.2018-21.11.2018թթ.՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: 14.11.2018-14.01.2019թթ.՝ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS