Տպել
Սերգեյ Պապաշի Բագրատյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
03.01.1963
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1963թ. հունվարի 3-ին Վայոց Ձորի մարզի Արտաբույնք (նախկինում՝ Եղեգիս) գյուղում:

1986թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը: Ճարտարագետ-երկրաբան: 1996թ.՝ Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանը (ԵՏԻՀ): Իրավաբան: 2004թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ: Տնտեսագիտության թեկնածու, ԵՏԻՀ պրոֆեսոր։ Պահեստազորի ավագ լեյտենանտ:

1980-1981թթ. Ազիզբեկովի թիվ 17 շարժական մեքենայացված տրեստում աշխատել է բետոնագործ։ 1986-1987թթ. եղել է Վայքի շինարարական իրերի կոմբինատի հանքի պետ։ 1987թ.՝ «Սապֆիր» արտադրական միավորման ավագ տնտեսագետ։ 1988-1993թթ.՝ Երեւանի կերամիկական կոմբինատի արտադրամասի պետ, 1993-1994թթ.՝ «Հայշինտեխկենտրոն» տրեստի տնօրեն: 1996-1999թթ.՝ Էրեբունի համայնքի ավագանու անդամ: 1998-2008թթ.՝ «Վայք» հյուրանոց ԲԲԸ խորհրդի նախագահ, 2002-2004թթ.՝ «Քիմռեակտիվ» ԲԲԸ կառավարիչ, 2006 թվականից՝ «Կիրառական տնտեսագիտության ազգային կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ։ 2010-2012թթ. եղել է Վայոց ձորի մարզպետ։ 1996 թվականից դասավանդում է Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանում։ 2017 թվականից դասավանդում է ՀՀ ԳԱԱ Գիտական եւ կրթական միջազգային կենտրոնում:

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, համապետական ընտրական ցուցակ): 06.02.2019-11.02.2019թթ.՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.02.2019-08.08.2020թթ.՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, 08.08.2020-25.08.2020թթ.՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 07.09.2020-02.08.2021թթ.՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 14.01.2019-23.07.2020թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, 23.07.2020-02.08.2021թթ.՝ խմբակցություններում ընդգրկված չի եղել:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով (2003թ., ԼՂՀ), «Անդրանիկ Օզանյան» մեդալով (2010թ., ՊՆ), ԵԿՄ պատվոգրով (2007թ.), «Լեռնահայաստանի արծիվ» ոսկե հուշամեդալով (2011թ.), «Վարդան Մամիկոնյան» մեդալով (2010թ., Ազատամարտի վետերանների միություն), «Քառօրյա պատերազմին մասնակցելու համար» պատվոգրով (2016թ., ՊՆ):

Մեկ մենագրության եւ բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: