Տպել
Մարտուն Կամոյի Գրիգորյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
18.01.1981
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ
Ծնվել է 1981թ. հունվարի 18-ին Գյումրիում:

2004թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ֆինանսներ եւ վարկ ֆակուլտետը: Տնտեսագետ:

2001-2003թթ. եղել է «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ աշխատակազմի ղեկավար: 2003-2007թթ.՝ նույն ՍՊԸ նախագահ, միաժամանակ՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայավտոկայան» ՓԲԸ Գյումրու ավտոկայանի պետի տեղակալ:

2006 թվականից Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն է: 2009-2015թթ. եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ:

2015թ. հիմնադրել է «Հանուն Գյումրու եւ գյումրեցիների» հասարակական կազմակերպությունը:

2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 34 ընտրատարածք): 19.06.2007-15.06.2009թթ.՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 15.06.2009-31.05.2012թթ.՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 2007-2009թթ. խմբակցություններում չի ընդգրկվել: 2009-2012թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 34 ընտրատարածք): 11.06.2012-22.06.2012թթ.՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 22.06.2012 - 22.10.2012թթ.՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, 22.10.2012-18.05.2017թթ.՝ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:

09.10.2018-09.12.2018թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 11 ընտրատարածք, ՀՀԿ): ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:

2022թ. հունիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Տրդատ III Արշակունի» (2011թ., ՀԱՕԿ), ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ոսկե (2012թ.), ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ոսկե (2012թ.), «Ալբերտ Ազարյան» (2013թ., ՀԱՕԿ), ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե (2016թ.), «Երախտագիտության» (2016թ.) մեդալներով, ՀԱՕԿ-ի բարձրագույն պարգեւ ոսկե շղթայով (2012թ.), «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե (2015թ.), Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի (2015թ.), ԱԺ նախագահի (2016թ.), ՀՀ Շիրակի մարզպետարանի (2016թ.), Գյումրու համայնքի ոսկե (2016թ.), «Սեւան» մարզական կազմակերպության (2016թ.) հուշամեդալներով: Արժանացել է «Տարվա լավագույն պատգամավոր» (2015թ., «ԱՍ» մրցանակաբաշխություն), «Տարվա պատգամավոր» (2015թ., «Դե ֆակտո» ամսագիր), «Գյումրու 2015թ. տարվա մարդ» (2015թ.), «Տարվա քաղաքական գործիչ» (2016թ., «Այգ» մրցանակաբաշխություն) տիտղոսներին, ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրին (2016թ.):

Ամուսնացած է, ունի երեք զավակ: