Տպել
Համլետ Միքայելի Հարությունյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
05.10.1947
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1947 թ. հոկտեմբերի 5-ին ԼՂԻՄ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում:

1970 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Պատմաբան: Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:

1970-1996 թթ. աշխատել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ԽՍՀՄ պատմության, հետագայում՝ Ռուսաստանի պատմության ամբիոնում լաբորանտ, ստաժոր, դասախոս: 1990-1998 թթ. եղել է «Արցախ» հայրենակցական միության վարչության անդամ, նախագահի տեղակալ: 1997-1999 թթ.՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի խորհրդական: 2000 թ.` «Արցախ» հայրենակցական միության նախագահ:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր («Իրավունք եւ միաբանություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: