Տպել
Սամվել Ռաֆիկի Ավետիսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
08.03.1960
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն

 
Հանձնաժողով

Ծնվել է 1960թ. մարտի 8-ին Երեւանում։

1983թ. ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական հետական ինստիտուտը։ Մանկավարժ։

1983-1984թթ. Վարդենիսի ֆուտբոլի մասնագիտացված դպրոցում աշխատել է մարզիչ, 1984-1991թթ. Երեւանի թիվ 11 միջնակարգ դպրոցում՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ 1991-1999թթ. եղել է «Ռաֆայել» առեւտրաարտադրական կոոպերատիվի նախագահ։

1999թ. հուլիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 15 ընտրատարածքից։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում ընդգրկված չի եղել, 2001թ. ապրիլից՝ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։ Անկուսակցական։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։