Տպել
Ղուկաս Իշխանի Ուլիխանյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
05.02.1970
Կուսակցություն
«Հանրապետություն»
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1970թ. փետրվարի 5-ին Երեւանում։

1993թ. ավարտել է Երեւանի բժշկական ինստիտուտը։ Դեղագետ։

1987-1988թթ. Երեւանի շտապօգնության քաղաքային հիվանդանոցում աշխատել է սանիտար։ 1991թ. եղել է Երեւանի Մյասնիկյանի շրջխորհրդի պատգամավոր։ 1993-1996թթ.՝ «Շտապօգնություն» ՍՊԸ-ում աշխատել է դեղագետ, 1996-1998թթ.՝ ՀՀ ԶՈՒ-ի ռազմա-բժշկական վարչության բուժմատակարարման բաժանմունքի պետ, 1998-1999թթ.՝ ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 19 ընտրատարածքից։ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։ «Հանրապետություն» կուսակցության անդամ։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։