Տպել
Գագիկ Բեգլարի Կոստանդյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
15.04.1954
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1954թ. ապրիլի 15-ին Երեւանում:

1977թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 1995թ.՝ իրավաբանական ֆակուլտետը: Տնտեսագետ: Իրավաբան: Իրավաբանական գիտությունների թեկնածու: Բնության եւ հասարակության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս: Պարգեւատրվել է կառավարական մեդալներով (1980թ., 1988թ.):

1969-1972թթ. Երեւանի «Բարձրաբերձշին» վարչությունում եղել է բանվոր, 1977-1978թթ.՝ Մասիսի ունիվերսալ բազայի տնտեսագետ: 1978-1996թթ. աշխատել է ՆԳՆ համակարգում: 1996-1999թթ.` «Գոռ» ՍՊԸ գործադիր տնօրեն:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 3 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: