Տպել
Մանուկ Հովհաննեսի Գասպարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
16.09.1949
Կուսակցություն
Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1949թ. սեպտեմբերի 16-ին Ապարանի շրջանի Քասախ գյուղում:

1976թ. ավարտել է Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտը, 1989թ.` Բելգորոդի (ՌԴ) սպառողական կոոպերացիայի ինստիտուտը: Տնտեսագետ:

1968-1970թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1971-1990թթ. աշխատել է ՀԽՍՀ առեւտրի նախարարության համակարգում գլխավոր հաշվապահ, սննդառի տնօրեն: 1990-1997թթ. եղել է «Օրիոն» ՍՊԸ նախագահ, 1997-1999թթ.` Երեւանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ֆինանսական բաժնի պետ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 24 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել: ՀԺԿ վարչության անդամ:

Ամուսնացած է, ունի չորս երեխա: