Տպել
Մյասնիկ Ժորայի Մալխասյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
15.02.1961
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1961թ. փետրվարի 15-ին Ապարանի շրջանի Թթուջուր գյուղում:

1987թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Ֆիզիկոս: Մանկավարժ:

1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1987թ. Թթուջյան գյուղում  աշխատել է ուսուցիչ, 1987-1995թթ.՝ Չքնաղ գյուղի դպրոցի տնօրեն: 1990-1995թթ.՝ Ապարանի շրջխորհրդի պատգամավոր:1997-1999թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ: ԵԿՄ  Արագածոտնի մարզխորհրդի նախագահ:

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր(թիվ 98 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ: «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 28 ընտրատարածքից: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա «Հայաստանա» պատգամավորական խմբի ղեկավար: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: