Տպել
Վիկտոր Երվանդի Դալլաքյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.03.1958
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1958 թ. մարտի 1-ին Կիրովականում (Վանաձոր):

1980թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1996 թ.` իրավաբանական ֆակուլտետը: Պատմաբան: Իրավաբան: Պատմական գիտությունների թեկնածու:

1981թ. Հայաստանի ԳԱ պատմության ինստիտուտում աշխատել է ավագ լաբորանտ, 1987-1995 թթ.` կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ավագ գիտաշխատող:

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 61 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, նախագահի տեղակալ: «Բարեփոխումներ», ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 47 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, նախագահի տեղակալ, նախագահ: «Միասնություն» խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: