Տպել
Վռամ Խորենի Գյուլզադյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
10.11.1957
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1957թ. նոյեմբերի 10-ին Ստեփանավանի շրջանի Վարդաբլուր գյուղում:

1986թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: Գյուղատնտես: 1976-1978թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1980-1981թթ. Վարդաբլուրի պետտնտեսությունում աշխատել է օղակավար, 1981-1991թթ. սորտափորձարկման կայանում` գյուղատնտես, տնօրեն, գլխավոր գյուղատնտես, ապա գյուղացիական կոլեկտիվ տնտեսության նախագահ: 1994-1996թթ. եղել է Վարդաբլուրի գյուղական խորհրդի նախագահ, 1996-1999թթ.` գյուղապետ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 53 ընտրատարածք): ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն», ապա Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: