Տպել
Հովհաննես Սերգոյի Հովհաննիսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
05.07.1952
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1952 թվականի հուլիսի 5-ին Երեւանում:

1974 թվականին ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ինժեներ-շինարար:

1974-1978թթ. Երեւանի թիվ 3 շինտրեստում աշխատել է վարպետ-աշխղեկ, ավագ աշխղեկ, գլխավոր ինժեներ, 1979-1982 թթ, Լիբիայում՝ինժեներ-շինարար: 1982-1984 թթ.եղել է «Ջերմուկշին» տրեստի կառավարչի տեղակալ, 1984-1987թթ.՝ ՀԿԿ ԿԿ քաղաքային տնտեսության եւ շինարարության, գյուղատնտեսության բաժիններում՝ հրահանգիչ, սեկտորի վարիչ, 1987-1996 թթ.՝ Աբովյանի (Կոտայքի) շրջխորհուրդի գործկոմի նախագահ, 1996-1998թթ.՝ ՀՀ Կոտայքի մարզի մարզպետ:

1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 151 ընտրատարածք): «Լիբերալ-դեմոկրատական» պատգամավորական խմբի անդամ:

1995-1999թթ.՝ԱԺ պատգամավոր  (թիվ 68 ընտրատարածք):«Լիբերալ- դեմոկրատական» պատգամավորական խմբի անդամ:

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 59 ընտրատարածքից: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, 1999թ. նոյեմբերի 9-ից՝ հանձնաժողովի նախագահ: Եղել է «Կայունություն» պատգամավորական խմբի ղեկավար, անդամ, 2000թ. դեկտեմբերից խմբակցությունների եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, 2001թ. ապրիլից՝ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: