Տպել
Գեւորգ Հրանտի Դավթյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
24.04.1946
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1946թ. ապրիլի 24-ին Երեւանում։

1985թ. ավարտել է  Իժեւսկի (ՌԴ) մեխանիկական ինստիտուտը։ Ինժեներ-մեխանիկ։

1960-1965թթ. Երեւանի  26 կոմիսարների շրջանի ՎՇՎ-ում   աշխատել է   բանվոր, 1965-1971թթ. կերամիկական  իրերի  կոմբինատում՝  շինիրերի  արտադրամասի  պետ, 1971-1972թթ. Սպանդարյանի  ջարդման-տեսակավորման գործարանում՝ մեխանիկական արտադրամասի պետի պաշտոնատար, 1972-1973թթ.   ճանապարհաշինարարության նախարարության համակարգում՝  աշխղեկ։ 1973-1979թթ. եղել է  Դիլիջանի  ճանշին  տեղամասի պետ, 1979-1986թթ.՝ «Հարավշին»  տրեստի թիվ 117 ՇՄՇ-ի պետ, 1986-1990թթ.՝ հացընդունման   ձեռնարկությունների արտադրական միավորման  գլխավոր տնօրեն, 1990-1999թթ.՝   Երեւանի  ալրաղաց  գործարանի   տնօրեն։

1995-1999թթ.՝ ԱԺ  պատգամավոր (թիվ 131 ընտրատարածք)։  «Բարեփոխումներ», ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է  ընտրվել  թիվ 73 ընտրատարածքից։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական   հարցերի մշտական  հանձնաժողովի  անդամ։  «Միասնություն»  խմբակցության  անդամ։ ՀՀԿ  անդամ։

Ամուսնացած է, ունի    չորս  երեխա։