Տպել
Գագիկ Վաղինակի Մելիքյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.01.1960
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1960թ. հունվարի 1-ին Բերդ քաղաքում:

1981թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային եւ հասարակական մասնագիտությունների (իրավագիտության) ֆակուլտետները: Տնտեսագետ: Իրավաբան:

1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1983-1985թթ. «Գլխհայջրշին» վարչության թիվ 9 ՇՄՇ-ում աշխատել է պլանային-ֆինանսական բաժնի պետ, 1986-1989թթ. «Հայագրոարդ»-ում` վերահսկողության-վերստուգման աշխատանքների գծով մասնագետ: 1989-1991թթ. եղել է ՀԿԿ Շամշադինի շրջկոմի կազմակերպական բաժնի հրահանգիչ, 1991-1993թթ.՝ Բերդի ռելեի գործարանի գլխավոր հաշվապահ, 1993-1995թթ.՝ Տավուշի կապի հանգույցի տնօրեն, 1995-1999թթ.՝ «Հայագրոբանկ»-ի Տավուշի մասնաճյուղի կառավարիչ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 74 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:

 
Ամուսնացած է, ունի երեք երեխա: