Տպել
Արմեն Եզնակի Ռուստամյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.03.1960
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողով





Ծնվել է 1960 թ. մարտի 1-ին Արարատի շրջանի Զանգակատուն գյուղում:

1983թ. ավարտել է Մոսկվայի Պ. Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը: Ֆիզիկոս:

1983-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1984-1991 թթ. եղել է ԵՊՀ գիտաշխատող, 1991-1993 թթ.՝ հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկության գլխավոր մասնագետ, 1993-1994 թթ.՝ Ֆրանսիայի Օրսե քաղաքի Տեսական եւ կիրառական օպտիկայի ինստիտուտի գիտական աշխատող:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (ՀՅԴ համամասնական ընտրացուցակով):

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՀՅԴ խմբակցության անդամ:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՅԴ խմբակցության անդամ: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ:

Ամուսնալուծված է, ունի մեկ երեխա: