Տպել
Գագիկ Սերգեյի Ասլանյան
Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
25.02.1954
Կուսակցություն
Ժողովրդադեմոկրատական կուսակցություն /ԺԴԿ/
Խմբակցություն

Ծնվել է 1954թ. փետրվարի 25-ին Թալինի շրջանի Վերին Թալին ավանում։

1997թ. ավարտվել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Տնտեսագետ-մաթեմատիկոս։ Տնտեսագիտության թեկնածու։

1977թ. ՀՍՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում աշխատել է տնտեսագետ, կրտսեր գիտաշխատող։ 1979թ. ընդունվել է ՀՍՍՀ ԳԱ կենտրոնական տնտեսագիտա-մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1985-1990թթ. Հայաստանի ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում եղել է կրտսեր գիտաշխատող,գիտաշխատող, 1987-1991թթ.՝ ԵրԱԱԻ-ի աղաքատնտեսության ամբիոնի դասախոս, 1990թ.՝ Երեւանի «Պլաստիկ» արտադրական միավորման գլխավոր

տնտեսագետ, 1993-ից՝ «Պլաստիկ» ԲԲԸ-ի տնօրենի տեղեկալ-գլխավոր տնտեսագետ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով (ՀԺԿ)։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 1999թ. նոյեմբերի 2-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ։ «Միասնություն» խմբակցության քարտուղար, ապա անդամ։ ԺԴԿ հիմնադիր, վարչության նախագահ։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։