Տպել
Արամայիս Զալիբեկի Բարսեղյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
12.03.1953
Կուսակցություն
Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1953թ. մարտի 12-ին Արտաշատ քաղաքում։

1982թ. ավարտել է Կրասնոյարսկի (ՌԴ) գունավոր մետալուրգիայի ինստիտուտը։ Ինժեներ-մեխանիկ։

1970-1971թթ. Երեւանի սարքաշինական գործարանում աշխատել է խառատ։ 1971-1973թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1973-1976թթ. Արտաշատի գործիքաշինական գործարանում աշխատել է հղկող, 1976-1982թթ. Կրասնոյարսկի գունավոր մետալուրգիայի ինստիտուտում՝ ավտոտնտեսության պետ, 1983-1985թթ.՝ Կրասնոյարսկի գյուղմիավորման ավտոտրանսպորտային ձեռնարկության տնօրեն։

1986-1987թթ. եղել է Արտաշատի բնակարանների վերանորոգման եւ կառուցման ՊՁ-ի գլխավոր ճարտարագետ, 1987-1997թթ.՝ գլխավոր տնօրեն, 1997-1999թթ. Արտշին «Գրանդ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ ՀԺԿ վարչութան քաղաքական խորհրդի անդամ։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։