Տպել
Ռոբերտ Ներսեսի Ենգոյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
15.06.1932
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1932թ.հունիսի 15-ին  Լենինականում (Գյումրի)։

1955թ.  ավարտել է Երեւանի  պոլիտեխնիկական  ինստիտուտը։  Ինժեներ-մեխանիկ։   Տեխնիկական   գիտությունների  թեկնածու։ ՀՍՍՀ   պետական  մրցանակի  դափնեկիր (1972թ.),  Ժողովուրդների    բարեկամության  շքանշանակիր (1981թ.), պարգեւատրվել է  Անանիա   Շիրակացու  մեդալով (2000թ.)։

1955-1957թթ.   Վլեդիմիրի (ՌԴ) ռադիոգործարանում աշխատել է  ավագ  ինժեներ, 1957-1960թթ.   Երեւանի  փոքր  հիդրոտուրբինների  գործարանում, 1960-1962թթ.  Երեւանի   ֆրեզերային   հաստոցների  գործարանում՝   արտադրամասի պետ։ 1962-1975թթ.  եղել է  «Հայհաստոց»  ԳԱՄ-ի    փորձնական  գործարանի  տնօրեն, 1975-1982թթ.՝    Երեւանի  հաստոցաշինական  ԱՄ-ի   գլխավոր  տնօրեն, 1982-ից՝   Քանաքեռի   ալյումինի   գործարանի  գլխավոր  տնօրեն, «Կանազ»  ՓԲԸ-ի  խորհրդի   նախագահ։

1995-1999թթ.՝  ԱԺ  պատգամավոր (թիվ 25  ընտրատարածք)։  «Հանրապետություն» խմբակցության, ապա «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է  ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով (ՀԺԿ)։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական   հարցերի մշտական  հանձնաժողովի, ապա   արտաքին  հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն»  խմբակցության  անդամ։   Անկուսակցական։

Ամուսնացած է, ունի   մեկ   երեխա։