Տպել
Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
17.02.1945
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1945թ. փետրվարի 17-ին Երեւանում։

1968թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը։ Բանասեր։ Բանաստեղծ, հրապարակախոս։ Գրական անվամբ՝ Դավիթ Հովհաննես։

1968-1969թթ. աշխատել է Կիրովականի քաղաքային «Կայծ» թերթում այնուհետեւ մինչեւ 1976թ. անտիկ եւ արտասահմանյան  գրականություն է դասախոսել հանրարպետության տարբեր բուհերում (Կիրովականի մանկավարժական ինստիտուտ, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ), եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ։ 1979-1991թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել գրահրատարակչական համակարգում (խմբագիր, ավագ խմբագիր, խմբագրության վարիչ)։ 1980-1990թթ. հեռուստատեսությունում, որպես հեղինակ, վարել է «Նորք» գրական հանդեսը։ 1991-1999թթ. եղել է «Արեւիկ» հրատարակչության տնօրեն, գործադիր տնօրեն։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել  «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով (ՀԺԿ)։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ Անկուսակցական։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։