Գուրգեն Համբարձումի Եղիազարյան
Ընտրատարածք |
||
Ծննդյան թիվ |
29.09.1948 |
|
Կուսակցություն |
Անկուսակցական |
|
Խմբակցություն |
||
Հանձնաժողով |
Ծնվել է 1948թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում։
1973թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը, 1990թ.՝ ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիան։ Տնտեսագետ, իրավաբան։
1963-1976թթ. աշխատել է բանվոր, տնտեսագետ, ինժեներ։ 1976ից ՆԳՆ համակարգում եւ ազգային անվտանգության կոմիտեում տարբեր պաշտոններ է վարել. եղել է ՆԳՆ քրեական հետախուզության վարչության պետ, ազգային անվտանգության կոմիտեի պետի տեղակալ։
1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով (ՀԺԿ)։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ Անկուսակցական։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։