Տպել
Գառնիկ Ժորայի Բադալյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.07.1950
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1950թ. հուլիսի 1-ին Դիլիջանի Հաղարծին գյուղում։

1972թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Էլեկտրոնային տեխնիկայի ինժեներ։

1972-1980թթ. «Ագաթ» ԳՀԻ-ում եղել է առաջատար ինժեներ, 1980-1982թթ.՝ ԱԷԿ-ների համամիութենական ԳՀԻ-ի խմբի ղեկավար։ 1982-1998թթ. առեւտրի եւ արդյունաբերության նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվիչ կենտրոնում աշխատել է բաժնի վարիչ, փոխտնօրեն, տնօրեն, 1998-1999թթ.՝ «Ինֆոֆայլ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն, 1990-2000թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման վարչության պետի տեղակալ։

2000թ. նոյեմբերի 16-ից ԱԺ պատգամավոր է «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ ՀՀԿ խորհրդի անդամ։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։