Տպել
Արմեն Մարտինի Հակոբյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
12.02.1959
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1959թ.փետրվարի 12-ին Երեւանում։

1987թ. ավարտել է Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) քաղաքացիական ավիացիայի ակադեմիան։ Ինժեներ-օդաչու։ 1978-1982թթ. Երեւանի Հարավային» օդանավակայանում եղել է օդաչու, ինքնաթիռի հրամանատար, 1982-1988թթ. «Զվարթնոց» օդանավակայանում՝ ինքնաթիռի երկրորդ օդաչու, 1988-1999թթ.՝ ինքնաթիռի հրամանատար։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով (ՀԺԿ)։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ Անկուսակցական։

Ամուսնացած է, ունի մեկ երեխա։