Տպել
Սամվել Սարգսի Թումանյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
25.02.1949
Կուսակցություն
Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1949թ. փետրվարի 25-ին Երեւանում:

1971թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-էլեկտրիկ: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու: Պարգեւատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով (1986թ.):

1971-1974թթ. ՀԽՍՀ ԳԱ Գորիսի ֆիզիկատեխնիկական կենտրոնում եւ 1974-1975թթ.` ԳԱ հաշվողական կենտրոնում աշխատել է կրտսեր գիտաշխատող, 1975-1979թթ. ԵՊՀ հատուկ կոնստրուկտորական բյուրոյում` խմբի ղեկավար, կրտսեր գիտաշխատող, տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ: 1979-1985թթ. եղել է «Անի» ԳԱՄ «Գառնի» գործարանի փոխտնօրեն, «Անի» ԳԱՄ «Արաքս» գործարանի տնօրեն, 1985-1999թթ.` «Անի» ԳԱՄ գլխավոր տնօրեն, Երեւանի միկրոէլեկտրոնիկայի ԳՀՏԻ տնօրեն:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ: ՀԺԿ վարչության անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: