Տպել
Խորեն Թռչունի Սարգսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
02.01.1948
Կուսակցություն
Հայաստանի Կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1948թ. հունվարի 2-ին Մարտունու շրջանի Ծովինար գյուղում։

1975թ. ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, 1989թ.՝ Օմսկի (ՌԴ) պոլիտեխնիկական ինստիտուտը։ Անասնաբույծ-ինժեներ, ինժեներ-մեխանիկ։

1965-1969թթ. բարձրագբույն ուսումնական Հաստատությունների Մարտունու կոնսուլտկետում աշխատել է քարտուղար, 19691975թթ. Արփա-Սեւան թունելի շինարարությունում՝ հորատող։ 1976-1996թթ. եղել է Երեւանի թիվ 2 ՏԱՏՁ-ում վարորդ, ինժեներ-մեխանիկ, 1999թ. սեպտեմբերից՝ ՀՀ Գեղարքունիքի փոխմարզպետ։

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (ՀԿԿ համամասնական ընտրացուցակով)։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀԿԿ խմբակցության քարտուղար։

1999թ. դեկտեմբերի 6-ից ԱԺ պատգամավոր է ՀԿԿ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀԿԿ խմբակցության անդամ, ապա քարտուղար։ ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ։

Ամուսնացած է, ունի վեց երեխա։