Տպել
Ստեփան Սարիբեկի Բարսեղյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
18.04.1959
Կուսակցություն
«Օրինաց երկիր» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1959թ. ապրիլի 18-ին Վարդենիս քաղաքում։

1981թ.ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, 1989թ.՝ Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոցը։ Մանկավարժ-պատմաբան։

1980-1981թթ. Վարդենիսի շրջանի Մաքենիս գյուղի դպրոցում աշխատել է ուսուցիչ։ 1981-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում։

1983-1985թթ. եղել է Վարդենիսի շրջժողկրթբաժնի մեթոդիստ, 1985-1987թթ.՝ ՀԼԿԵՄ Վարդենիսի շրջկոմի հրահանգիչ, քարտուղար,1989-1991թթ.՝ ՀԿԿ Վարդենիսի շրջկոմի հրահանգիչ։ 1990թ. ընտրվել է Վարդենիսի շրջխորհրդի պատգամավոր։ 1991-1993թթ. եղել է Վարդենիսի ժողկրթբաժնի վարիչ, 1993-1995թթ.՝ շրջխորհրդի գործկոմի նախագահ,  1995թ.՝ ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի եւ փախստականների հարցերի նախարարության վերաբնակեցման վարչության պետ, 1997թ.՝ ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի վարչության բաժնի պետ, 1997-1999թթ.՝ «Վարդենիս կադաստր» ՓԲԸ-ի տնօրեն։

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 26 ընտրատարածք)։ «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ։ «Օրինաց երկիր» կուսակցության վարչության անդամ։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։