Տպել
Արծրունի Կնյազի Աղաջանյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
21.11.1955
Կուսակցություն
«Օրինաց երկիր» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1955թ. նոյեմբերի 21-ին Արթիկ քաղաքում։

1979թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Տնտեսագետ։

1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1981-1986թթ. Արթիկի շրջխորհրդի գործկոմում աշխատել է հրահանգիչ, 1986-1988թթ.՝ Հոռոմի տրիկոտաժի ֆաբրիկայի տնօրեն, 1988-1999թթ.՝ Արթիկի գուլպայի ֆաբրիկայի փոխտնօրեն։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ։ «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ։

Ամուսնացած է, ունի չորս երեխա։