Տպել
Սեյրան Մարտիրոսի Ավագյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
15.12.1954
Կուսակցություն
Ազգային ժողովրդավարական միություն/ԱԺՄ/
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1954թ. դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի Նուխիի շրջանի Գեյբուլաղ գյուղում։

1977թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը։ Մաթեմատիկոս։

1977-1990թթ. ԵրՄՄԳՀԻ-ում աշխատել է ինժեներ, սեկտորի վարիչ։

1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 57 ընտրատարածք)։  ԳԽ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի անդամ։

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (ԱԺՄ համամասնական ընտրացուցակով)։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ նտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺՄ խմբակցության անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ԱԺՄ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺՄ խմբակցության քարտուղար, ղեկավարի պաշտոնակատար։ ԱԺՄ վարչության անդամ։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։