Տպել
Հենրիկ Հայրիկի Աբրահամյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
04.10.1939
Կուսակցություն
Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն
Խմբակցություն

 
Հանձնաժողով

Ծնվել է 1939թ. հոկտեմբերի 4-ին Կամոյի շրջանի Սարուխան գյուղում։

1961թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ Պատմաբան-բանասեր։ Լրագրող։ Պատմական գիտությունների թեկնածու։

1961-ից «Ավանգարդ» թերթի խմբագրությունում եղել է արբագրիչ, թղթակից, գլխավոր խմբագրի տեղակալ։ 1982թ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի բաժնում, 1986թ.՝ «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, 1990-1999թթ.՝ «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամ։

Զոհվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստի ժամանակ։

Ամուսնացած էր, ունի երեք երեխա։

Հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար ՀՀ Նախագահի 1999թ. դեկտեմբերի 27-ի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով։