Տպել
Սամվել Սերյոժայի Ավետիսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
03.01.1952
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն

 
Հանձնաժողով

Ծնվել է 1952թ. հունվարի 3-ին Ախուրյանի շրջանի Ախուրյան գյուղում։

1987թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ Տնտեսագետ։ Տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր, Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։

1970-1972թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1978թ. Ախուրյանի շրջանի Կամո գյուղի կոլտնտեսությունում աշխատել է գլխավոր տնտեսագետ, 1979-ից՝ ՀԳԻ-ի գյուղատնտեսական արտադրության կազմակերպման ամբիոնի ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ, ամբիոնի վարիչ։ 1986-1994թթ. եղել է ՀԳԻ-ի արհկոմի նախագահ։ 1995-1999թթ. աշխատել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության գիտության, կրթության եւ նոր տեխնոլոգիաների ներդրման գլխավոր վարչության պետ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 67 ընտրատարածքից։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, 2001թ. օգոստոսից խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել։ Անկուսակցական։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։