Տպել
Մանվել Էդիկի Բադալյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.04.1961
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն

 
Հանձնաժողով

Ծնվել է 1961թ. ապրիլի 1-ին Շամշադինի շրջանի Արծվաբերդ գյուղում։

1988թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ Տնտեսագետ։

1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1982-1983թթ. Աբովյանի ջերմատնային տնտեսությունում աշխատել է բանվոր, 1988թ. Արզնիի խորհրդային տնտեսությունում՝ տնտեսագետ։ 1988-1990թթ. եղել է ՀԳԻ-ի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, 1990-ից՝ ՀԳԻ-ի դասախոս։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով (ՀՀԿ)։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ Անկուսակցական։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։