Տպել
Ալբերտ Մուշեղի Բազեյան
Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
28.05.1956
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն

 

Ծնվել է 1956թ. մայիսի 28-ին Կամոյի շրջանի Լանջաղբյուր գյուղում:

1976թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Մարզիչ-մանկավարժ: Մանկավարժական գիտությունների թեկնածու: Պարգեւատրվել է 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով (1996թ.):

1976-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1978-1979թթ. աշխատել է «Աշխատանք» ԿՄԸ-ում մարզիչ-մեթոդիստ, 1980-1982թթ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում՝ մարզիչ, դասախոս: 1982-1984թթ. գործուղվել է Մոսկվա` որպես ստաժոր-հետազոտող: 1984-1987թթ. սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի կենտրոնական ինստիտուտի ասպիրանտուրայում: 1988-1993թթ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում եղել է գիտաշխատող: 1993 եւ 1995թթ. ընտրվել, 1997թ. վերընտրվել է ԵԿՄ վարչության փոխնախագահ: 1993-1994թթ. ՀՀ ՊՆ-ում եղել է վարչության պետ: 1999-2000թթ.` Երեւանի քաղաքապետ:

1996-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 76 ընտրատարածք): ԱԺ նախագահի տեղակալ: «Երկրապահ» պատգամավորական խմբի ղեկավար:

1999թ.` ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Երեւանի քաղաքապետ նշանակվելու կապակցությամբ (13.08.1999թ.) պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են: