Տպել
Գեղամ Ռաֆիկի Գասպարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
08.12.1961
Կուսակցություն
«Օրինաց երկիր» կուսակցություն
Խմբակցություն

 
Հանձնաժողով

Ծնվել է 1961թ. դեկտեմբերի 8-ին Սեւան քաղաքում։

1984թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ինժեներ-մեխանիկ։

1984-1985թթ. Սեւանի գործադիր սարքերի գործարանում աշխատել է ինժեներ-տեխնոլոգ, 1985-1992թթ. Սեւան քաղաքի շրջխորհրդի գործկոմում՝ հրահանգիչ։ 1992-1995թթ. եղել է «Փարոս» ձեռնարկության տնօրեն, 1995-1999թթ. պետական ապահովագրության «Սեւան» տարածքային մասնաճյուղի պետ,1999թ.  մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ԱԺ արտաքին  հարաբերությունների մշտական հանձնաժողովի  անդամ։ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար։ «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։