Տպել
Կարեն Սերոբի Դեմիրճյան
Ազգային ժողովի նախագահ
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
17.04.1932
Կուսակցություն
Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն
Խմբակցություն

 

Ծնվել է  1932 թ.ապրիլի 17-ին Երեւանում։

1954թ.  ավարտել է  Երեւանի  պոլիտեխնիկական  ինստիտուտը։  Ինժեներ-մեխանիկ։  Պարգեւատրվել է  Աշխատանքային  կարմիր   դրոշի երկու (1966թ., 1971թ.), Պոկտեմբերյան  հեղափոխության  (1976թ.) եւ այլ   շքանշաններով։

1954-1955թթ. Լենինգրադի   գիտահետազոտական  ինստիտուտներից մեկում աշխատել է ավագ  ինժեներ-կոնստրուկտոր, 1955-1966թթ.՝   Երեւանի   էլեկտրատեխնիկական  գործարանում՝  վարպետից  հասնելով  տնօրենի   պաշտոնին։  1966թ.  ընտրվել է  ՀԿԿ   Երեւանի  քաղաքային  կոմիտեի քարտուղար, 1972-1974թթ.՝  ՀԿԿ Կենտկոմի  քարտուղար, 1974-1988թթ.՝  ՀԿԿ   Կենտկոմի   առաջին քարտուղար։ 1991-1999թթ.  եղել է  «Հայէլեկտրամեքենա» ՓԲԸ-ի  գործադիր  տնօրեն   եւ  խորհրդի նախագահ։ 1998 թ.  եղել  է ՀՀ Նախագահի  թեկնածու։ 1999 թ. ապրիլից՝  «Միասնություն»   դաշինքի  համանախագահ։

1999թ.  մայիսի 30-ին   ԱԺ  պատգամավոր է  ընտրվել «Միասնություն»   դաշինքի  համամասնական   ընտրացուցակով։  Հունիսի 10-ին  ընտրվել է ԱԺ   նախագահ։  «Միասնություն»  խմբակցության  անդամ։  ՀԺԿ  հիմնադիր  նախագահ։

Զոհվել է 1999թ.  հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստի ժամանակ։

Ամուսնացած էր,  ունի  երկու  երեխա։

Հայրենիքին  մատուցած  բացառիկ  ծառայությունների  համար ՀՀ  Նախագահի 1999թ. դեկտեմբերի 27-ի  հրամանագրով   հետմահու  շնորհվել է «Հայաստանի  ազգային  հերոս»  բարձրագույն  կոչում։