Տպել
Ռուբեն Խաչիկի Միրոյան
Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
19.11.1939
Կուսակցություն
Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն
Խմբակցություն

 

Ծնվել է 1939թ. նոյեմբերի 19-ին Երեւանում:

1964թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը, 1985թ.՝ ԽՍՀՄ Նախարարների  խորհրդրին առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիան: Տնտեսագետ:

1965-1971թթ. եղել է ՀԼԿԵՄ Երեւանի 26 կոմիսարների շրջկոմի առաջին քարտուղար: 1971-1974թթ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմում: 1974-ից եղել է Երեւանի 26 կոմիսարների շրջխորհրդի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ, 1985-1991թթ.՝ ՀԿԿ Կենտկոմի տեսուչ, Երեւանի Լենինյան շրջխորհրդի գործկոմի նախագահ, ՀԿԿ Երեւանի 26 կոմիսարների շրջկոմի առաջին քարտուղար: 1992-1999թթ. աշխատել է ՀՀ փոստի եւ հեռահաղորդակցության նախարարության համակարգում:

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: 1999թ. հունիսի 10-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ:  ՀԺԿ վարչության քարտուղար:

Զոհվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստի ժամանակ:

Ամուսնացած էր, ունի եկու երեխա:

Հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար ՀՀ Նախագահի 1999թ. դեկտեմբերի 27-ի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: