Տպել
Մուրադ Սահակի Մուրադյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
04.08.1957
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն

 
Հանձնաժողով

Ծնվել է 1957թ. օգոստոսի 4-ի Էջմիածնի շրջանի Մուսալեռ գյուղում:

1994թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:

1975-1977թ. ծառայել է խորհրդային բանակում: 1977-1979թթ. աշխատել է Մասիսի ստվարաթղթի կոմբինատում, 1979-1982թթ.՝  Դաշտավան գյուղի կոլտնտեսության բրիգադավար, 1982-1989թթ.՝ Հայկոպի համակարգում: 1989-1993թթ.եղել է Մասիսի կոշտ վառելիքի բազայի պետ:

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 29 ընտրատարածքից: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

ՀՀ բնապահպանության նախարար նշանակվելու կապակցությամբ (20.05.2000թ.) պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են: