Տպել
Էդիկ Սարգսի Ասատրյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
18.04.1953
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1953թ. ապրիլի 18-ին Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում: Ավարտել է Երեւանի մանկավարժական եւ անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտները` համապատասխանաբար մաթեմատիկայի ուսուցչի եւ ինժեներ անասնաբույծի որակավորումներով:

Աշխատել է Թալինի շրջանի ջրարբիացման համակարգերի վարչությունում բանվոր, Թալինի շրջանի Գետափի եւ Արագածի դպրոցներում` մաթեմատիկայի ուսուցիչ, Թալինի խոզաբուծական համալիրում` ավագ անասնաբույծ, Բաղրամյանի հ.1 խոզաբուծական համալիրի տնօրեն: Այժմ չի աշխատում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ:

Անկուսակցական: