Տպել
Սերյոժա Վաղինակի Բաբոյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
26.05.1950
Կուսակցություն
Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1950թ. մայիսի 26-ին Արթիկում: Ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտը` պատմության ուսուցչի որակավորմամբ:

1976-91-ին աշխատել է Արթիկի հ. 6 երկարօրյա միջնակարգ դպրոցում որպես պատմության եւ հասարակագիտության ուսուցիչ: 1991-ին ընտրվել է Արթիկի քաղխորհրդի նախագահ: 1993-1994-ին աշխատել է Արթիկի հարկային տեսչության պետ, 1994-ին` կրկին ընտրվել քաղխորհրդի նախագահ:

Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: ՀՀՇ անդամ: