Ընտրատարածք |
||
Ծննդյան թիվ |
17.09.1962 |
|
Կուսակցություն |
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) |
|
Խմբակցություն |
||
Հանձնաժողով |
Ծնվել է 1962 թ. սեպտեմբերի 17-ին Երեւանում:
1986 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:
1979-1981թթ. աշխատել է ԵՊՀ տպարանում: 1981-1983 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1983-1992թթ. աշխատել է «Զովունի» ԱՄ-ում՝ բանվորից հասնելով գլխավոր տնօրենի պաշտոնակատարի: 1992-1996 թթ. ղեկավարել է տարբեր ՍՊԸներ: 1996-1999 թթ. եղել է «Տրաստբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 2 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, ապա «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ:
2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 8 ընտրատարածքից: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէ: 2006թ. հուլիսի 22-ից ՀՀԿ անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: