Տպել
Մարտին Ստեփանի Հովհաննիսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
14.03.1959
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1959թ. մարտի 14–ին Երեւանում: Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` տնտեսագետի որակավորմամբ:

Ծառայել է խորհրդային բանակում, 1983-84-ին աշխատել է Երեւանի Խորհրդային շրջանի շինբանկում ավագ տնտեսագետ, 1984-1991-ին` Երեւանի քաղխորհրդում ավագ տնտեսագետ, բաժնի վարիչ, 1991-94-ին` Երեւանի Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, 1994-ից` «Կրեդիտ-Երեւան» բանկի վարչության նախագահ:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ:

Անկուսակցական: