Տպել
Վլադիմիր Սարգսի Դարբինյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
10.04.1931
Կուսակցություն
Հայաստանի Կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1931թ. ապրիլի 10-ին Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը` իրավաբանի որակավորմամբ: Գեներալ-մայոր:

1954-62-ին աշխատել է ՀԼԿԵՄ ԿԿ երկրորդ, առաջին քարտուղար, 1963-65-ին` ՀԿԿ Հոկտեմբերյանի շրջկոմի առաջին քարտուղար, 1969-1975-ին` ներքին գործերի նախարար, 1975-1990-ին` արդարադատության փոխնախարար, 1989-ից` իրավաբանների միության նախագահ: Եղել է ԽՍՀՄ(1964-69-ին) եւ ՀԽՍՀ ԳԽ(1957-74-ին) պատգամավոր:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ ՀԿԿ խմբակցության անդամ: ՀԿԿ ԿԿ երկրորդ քարտուղար: