Տպել
Էդուարդ Շմավոնի Եգորյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
05.11.1953
Կուսակցություն
Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1953թ. նոյեմբերի 5-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը` ֆիզիկոսի որակավորմամբ: Ֆիզմաթ. գիտ. թեկնածու:

1975-79-ին սովորել է ՌԴ ԳԱ Ստեկլովի անվ. մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում, 1979-90-ին աշխատել Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում գիտաշխատող, առաջատար գիտաշխատող, 1990-95-ին եղել է ՀՀ ԳԽ անկախ պետականության հաստատման եւ ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 1990-95-ին` ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի անդամ:

1995-ի հուլիսի 28–ին ընտրվել է Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: ՀՀՇ վարչության անդամ: