Տպել
Իշխան Սերժիկի Զաքարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
21.11.1961
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1961թ. նոյեմբերի 21-ին Արտաշատի շրջանի Զովաշեն գյուղում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը` պատմաբանի որակավորմամբ:

1984-89-ին աշխատել է «Գիտելիք» ընկերության Երեւանի քաղաքային խորհրդում, 1989-90-ին` ՀԼԿԵՄ Սպանդարյանի շրջկոմի քարտուղար, 1990-93-ին` Հայաստանի երիտասարդական միության փոխնախագահ, 1993-95-ին` կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալ:

Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ:

Անկուսակցական: