Տպել
Հովհաննես Կնյազի Մատինյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
19.05.1953
Կուսակցություն
Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1953թ. մայիսի 19–ին Գուգարքի շրջանի Դեբետ գյուղում: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը` ինժեներ քիմիկոսի որակավորմամբ:

1976-77-ին աշխատել է Վանաձորի քիմմանրաթելերի գործարանում հերթափոխի պետ, 1977-1978-ին ծառայել է խորհրդային բանակում, 1979-1990-ին աշխատել է Վանաձորի «Էլեկտրոն» գործարանում ինժեներ-տեխնոլոգ, տեխնոլոգիական բյուրոյի պետ, գլխավոր տեխնոլոգի տեղակալ, 1991-ին ընտրվել է Վանաձորի քաղխորհրդի նախագահ: Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: ՀՀՇ անդամ: