Տպել
Այդին Էդվարդի Մորիկյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
18.04.1958
Կուսակցություն
Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1958թ. ապրիլի 18-ին Աշտարակի շրջանի Օշական գյուղում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը` լրագրողի որակավորմամբ:

1981-82-ին եղել է «Երեւանի համալսարան», 1982-83-ին` «Ավանգարդ» թերթերի թղթակից, 1983-87-ին` ՀԼԿԵՄ ԿԿ հրահանգիչ, 1987-90-ին` «Ավանգարդ» թերթի խմբագրի տեղակալ, 1990-ից` «Հայաստանի Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագիր, 1995-ից` միաժամանակ տեղեկատվության փոխնախարար: Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: ՀՀՇ անդամ: