Տպել
Հովիկ Հայկազի Պառավյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
23.03.1956
Կուսակցություն
Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1956թ. մարտի 23-ին Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ գյուղում: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ինժեներ էլեկտրամեխանիկի որակավորմամբ:

1978-80-ին աշխատել է Վանաձորի «Ավտոմատիկա» գործարանում ինժեներ, 1980-91-ին` Ստեփանավանի ԲՀԷՍ գործարանում` ինժեներ կոնստրուկտոր, 1991-ին ընտրվել է Ստեփանավանի շրջխորհրդի նախագահ: Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: ՀՀՇ անդամ: