Տպել
Էռնեստ Միքայելի Սողոմոնյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
20.10.1949
Կուսակցություն
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1949թ. հոկտեմբերի 20-ին ԼՂՀ Մարտունի քաղաքում: Ավարտել է Երեւանի մանկավարժական եւ պոլիտեխնիկական ինստիտուտները` համապատասխանաբար ֆիզիկայի ուսուցչի եւ ինժեներ սիստեմատեխնիկի որակավորումներով:

Աշխատել է ֆիզիկայի ուսուցիչ, ՀԿԿ Մաշտոցի շրջկոմի բաժնի վարիչ, 1994-ից՝ ՀՀ Նախագահի աշխատակազմում գլխավոր մասնագետ: 1994-95-ին՝ ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի անդամ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ: