Տպել
Շավարշ Միքայելի Քոչարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
04.03.1948
Կուսակցություն
Ազգային ժողովրդավարական միություն/ԱԺՄ/
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1948թ. մարտի 4-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ինժեներ մաթեմատիկոսի որակավորմամբ:

1971-72-ին աշխատել է Մոսկվայի գենետիկայի ինստիտուտի Չարենցավանի մասնաճյուղում կրտսեր գիտաշխատող, 1972-75-ին սովորել է ասպիրանտուրայում, 1976-81-ին` Երեւանի փորձարարական կենսաբանության ինստիտուտում կրտսեր գիտաշխատող, 1981-90-ին` ամինաթթուների ինստիտուտում ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ: Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր: 1990-95-ին` ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի անդամ:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ ԱԺՄ խմբակցության անդամ: ԱԺՄ անդամ: