Տպել
Վարազդատ Մկրտիչի Ավոյան
ԳԽ քարտուղար
Հերթական համար
Ծննդյան թիվ
07.11.1947
Կուսակցություն
Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցություն (ՀՌԱԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1947 թ. նոյեմբերի 7-ին: 1969-ին ավարտել է Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը՝ մանկավարժ-հոգեբանի որակավորմամբ:Եղել է ԽՄԿԿ անդամ:

1970-ից աշխատել է բանվոր, լրագրող, ինստիտուտի կոմերիտական կազմակերպության քարտուղար, Գյումրիի քաղկոմի հրահանգիչ, քաղխորհրդի կուլտուրայի բաժնի վարիչ, 1985-1990-ին՝ կուսշրջկոմի 2-րդ, 1-ին քարտուղար: Ընտրվել է Գյումրիի Մոսկովյան շրջխորհրդի պատգամավոր:

ՀՀ ԳԽ պատգամավոր ընտրվել է Գյումրիի Վերածննդի 91-րդ ընտրատարածքից:

Եղել է ՀՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՌԱԿ անդամ:

1992 թ. նոյեմբերին ընտրվել է ՀՀ ԳԽ քարտուղար: